Քաղաքական

05.08.2019 18:34

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Ինչ վերաբերում է նրանց հետագա գործողություններին, Մելիքյանն ասաց, որ ամեն բան վերջնական կորոշեն, երբ ստանան Վերաքննիչ դատարանի որոշումը:

«Բնականաբար, իրավական հետևանք լինելու է, քանի որ խուզարկությունը եղել է ապօրինի, իսկ դրա արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց ենաթկա չէ օգտագործման՝ որպես թույլատրելի ապացույց»,-նշեց Գեորգի Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ պաշտոնեական կեղծիք: Դատավորը մեղադրանքը չի ընդունում և հայտնում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։