Քաղաքական

05.08.2019 15:50

Դատարանի նախագահ ընտրված դատավորն ունի 0 վարկանիշ

Դատարանի նախագահ ընտրված դատավորն ունի 0 վարկանիշ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։

Մկրտչյանը դատարանի նախագահ է ընտրվել միաձայն։ Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18-ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։

Մկրտչյանը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց այս դատավորն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։ Արթուր Մկրտչյանը եղել է նաև Արգիշտի Կիվիրյանի գործով դատավորը։

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը HelpCourt դատավորների վարկանիշավորման սանդղակում ունի 0 վարկանիշ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։