Կոտայքում վթարի ենթարկված 60-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Այսօր, օգոստոսի 5-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարագ Ղ․-ն իր վարած VAZ-21140 մակնիշի 35 CD 294 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղից դեպի Արգել տանող 1-ին շրջադարձի ձախակողմյա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատի հիմքին, որից հետո կողաշրջված վիճակում հայտնվել ոչ երթևեկելի գոտու հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարագ Ղ․-ն տեղում մահացել է։
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հադվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։