Արարատի հանգստյան տանից նախկինում դատված տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկոթյուններով, օգոստոսի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Կամո Մ.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Լանջազատ գյուղի վարչական տարածքում, որտեղ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա որովայնին, իսկ մինչ այդ էլ գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտիներից մեկում Կամո Մ.-ի հետ վիճաբանել է Վերին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Բանիպալ Սարգիսովը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Բ. Սարգիսովին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Կամո Մ.-ն նախկինում եղել է դատապարտված և համաներմամբ ազատ է արձակվել: