Լրահոս

17.04.2010 10:20


Քիմ Քարդաշյանը գերել է Քրիշտիանու Ռոնալդուին

Քիմ Քարդաշյանը գերել է Քրիշտիանու Ռոնալդուին

Հայտնի հայ մոդել Քիմ Քարդաշյանը դարձել է իսպանական «Ռեալ»-ի 25-ամյա հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նոր սիրուհին։ Դեղին մամուլի էջերը տեղեկացրել են, որ Քիմն օրերս մեկնել է Մադրիդ, նախ ներկա է գտնվել «Ռեալ»-ի խաղին, այնուհետև ընթրել Ռոնալդուի հետ, ինչից հետո այս զույգը տարբեր մեքենաներով (Քարդաշյանն իր «Մերսեդես»-ով զգուշությամբ ընթացել է Ռոնալդուի «Աուդի»-ի հետևից) ֆուտբոլիստի առանձնատուն են ժամանել։ Այնտեղ նրանք անց են կացրել մոտ 4 ժամ, ինչից հետո Քարդաշյանը մեկնել է օդանավակայան իր տուն՝ Կալիֆոռնիա թռչելու համար։

Ականատեսները պատմել են, որ ռեստորանում նրանք իրենց սիրահարների պես են պահել՝ գրկախառնվել են, համբուրվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը