Լրահոս

05.08.2019 10:40


Կոտայքի մարզի դատարանը «Շշի Մելոյի» նախկին ոստիկան եղբորը դատարանից ազատ արձակեց

Կոտայքի մարզի դատարանը «Շշի Մելոյի» նախկին ոստիկան եղբորը դատարանից ազատ արձակեց

Այսօր, օգոստոսի 5-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, Ոստիկանության նախկին աշխատակից 54-ամյա Ռոբերտ Մանուկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ ձերբակալվել էր, իսկ նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 38-332 հոդվածի հատկանիշներով։

Երեկ, օգոստոսի 4-ին Ռ․ Մանուկյանի փաստաբան Վահե Դանիելյանը դիմել էր դատարան, բողոքարկելով ձերբակալման որոշումը։ Դատավոր Գեղամ Մարգարյանը ժամը 18։00-ի սահմաններում դռփակ դատական նիստը սկսելուց հետո, արդեն կեսգիշերին մոտ խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում է կայացնում՝ Ռ․ Մանուկյանին դատարանից ազատ արձակել` գտնելով, որ ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր կամ վաղը, հնարավոր է, քննչական բաժինը Ռ․ Մանուկյանին կալանավորելու միջնորդությամբ դիմի դատարան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը