Լրահոս

04.08.2019 12:24


Երևանում կինը վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա

Երևանում կինը վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա

Այսօր Երևանում գտնվող բուժհաստատություններից մեկն է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա դանակահարված է եղել։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանություն։

Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածք ստացել։ Նախնական վարկածով` տղամարդը դանակահարվել է իրենց տանը երիտասարդ կնոջ հետ վեճի ընթացքում։ 27-ամյա կինը խոհանոցից վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա` հարվածելով ոտքին։

Տղամարդուն հիվանդանոց են հասցրել հարևանները։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը