ՀՔԾ-ն չի երկարացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանքի ժամկետը. նա ազա՞տ կարձակի
Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
Բանն այն է, որ այսօր լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից մինչ այս պահը միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն, ամենայն հավանականությամբ, որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։
Նշենք, որ թե՛ դատախազությունը, և թե՛ Հատուկ քննչական ծառայությունը խուսափում են մեկնաբանել՝ արդյոք Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու միջնորդություն ներկայացվել է, թե ոչ։