Տիգրան Քեոսայանը «հայավարի» երգում է կանանց համար. տեսանյութը հրապարակել է նախկին կինը
Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են երեկոներն անցկացնում նախկին ամուսնու` Տիգրան Քեոսայանի և նրա ներկայիս կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի տանը։
«Խաղաղ ընտանեկան երեկոներ Ադլերում։ Բոլորին հումոր ու բարիք եմ մաղթում։ Այո՛, մենք այլմոլորակային ենք։ Մենք ուրախ ենք, իսկ դո՞ւք»,–տեսանյութին կից գրել է Ալյոնան։
Կադրերում երևում ու լսվում է` ինչպես է Քեոսայանը «հայավարի» երգում հայտնի երգերը։
Ընդհանուր սեղանի շուրջ նստած են Քեոսայանը, Խմելնիցկայան, Սիմոնյանը, ինչպես նաև ռեժիսորի մայրը` Լաուրա Գևորգյանը, որին նախկին և ներկայիս հարսները համոզում են ժպտալ բաժանորդներին։
Դերասանուհու էջի բաժանորդները հավանել են տեսանյութը, բայց շատերը խոստովանել են, որ չեն հասկանում, թե ինչպես կարելի է նման հիանալի հարաբերություններ պահպանել նախկին ամուսնու հետ։
«Բարձր հարաբերություններ են, կեցցե՛ք», «Կարելի է միայն հիանալ նման հարաբերություններով», «Տիգրանն այնքան լավ է երգում, կատակում, ամեն ինչում է տաղանդավոր», «Հարյուր անգամ վերանայեցի և ծիծաղում եմ։ Հրաշալի է», «Որքան ջերմ է ձեզ մոտ»,–գրել են նրանք։
Խմելնիցկայան և Սիմոնյանը լավագույն ընկերուհիների են նման։ Դերասանուհին հաճախ է մասնակցում նախկին ամուսնու տանն անցկացվող հավաքույթներին։ Ալյոնայի և Քեոսայանի դուստրերը` Ալեքսանդրան և Քսենյան, նույնպես լավ հարաբերություններ ունեն Քեոսայանի նոր ընտանիքի հետ։
Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 թվականի դեկտեմբերին` որդին։ Այժմ նրանք երրորդ երեխային են սպասում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am