Գոշավանքի ավտովթարում տուժածների մոտ առկա են ոսկրերի կոտրվածք, սալջարդեր և թեթև քերծվածքներ
Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ: Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն»,-գրել է նա:
«911» ծառայությունը օգոստոսի 3-ին ժամը 13:00-ին ահազանգ էր ստացել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 11 մարդ հոսպիտալացվել էր Դիլիջանի ԲԿ: Տուժածների թվում են մանկապարտեզներից մեկի աշխատակիցները:
«ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում: