Տավուշում վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը․ ПАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և հայտնվել ձորակում․ կա 18 վիրավոր
Այսօր, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։
Տեղում փորձագետն ասում էր, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր էր՝ չկարողանար կառավարել ավտմեքենան և այն կողաշրջվեր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։