Կալիֆորնիայի ծովափում ժայռի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող լողափերից մեկում ժայռի ընկնելու հետևանքով երեք մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ժայռն ընկել է սերֆերների շրջանում հանրաճանաչ լողափերից մեկում: Միջադեպի ժամանակ լողափում մեծ թվով մարդիկ են հանգստացել:
Կանանցից մեկը տեղում մահացել է, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից:
Ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է լողափի այդ հատվածը: