Դրանք կարող էին լինել իսկական սատանայական խմբեր. hոգեբանը` Եռաբլուրում շիրմաքարերը պղծելու մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերը հալեցրած մոմով պղծողները կարող էին սատանայական խմբերից լինել: Այս մասին այսօր` օգոստսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Եթե էդ կինը խոստացել էր Աստծուն այդպիսի մի միսիա իրականացնել, ապա նա կաներ, բայց դա կարող են լինել հենց իսկական սատանայական խմբեր, որոնք շատ հաճախ իրենց բոլոր ծեսերը մեծամասամբ անում են գերեզմաններում: Չի բացառվում, որ նաեւ դեռահասները կարող են լինել` էմոները եւ այլն»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե այստեղ սադրանք տեսնում եք, հետախույզ Վովա Վարդանովն ու հոգեբանը ասացին, որ սադրանք չեն տեսնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Արդեն ժամեր անց ոստիկանները ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհու:
Կինը իրավապահներին հայտնել էր, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար և որ նմանատիպ գործողություններ կատարել է այլ գերեզմանոցներում եւս։

Աղբյուրը՝ news.am