Աշխարհ

03.08.2019 11:28


Բաքվում ԼՂ հարցի համար կուսումնասիրեն հայոց լեզուն և գրականությունը

Բաքվում ԼՂ հարցի համար կուսումնասիրեն հայոց լեզուն և գրականությունը

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայագիտության հետազոտական բաժին է բացելու։ Այն ուսումնասիրելու է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Բաժնի բացման նպատակը «ԼՂ հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է»։

«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին։ Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,-նշել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության հետ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը