Քաղաքական

02.08.2019 21:23

Ո՞նց թե՝ ասա հա, տեղը չե՞ս բերում. Սասուն Միքայելյանը վրդովվեց (տեսանյութ)

Ո՞նց թե՝ ասա հա, տեղը չե՞ս բերում. Սասուն Միքայելյանը վրդովվեց (տեսանյութ)

News.am-ը գրում է․ ««Սևան ստարտափ սամմիթում» օգոստոսի 2-ին, ուշագրավ դրվագ տեղի ունեցավ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ և Հակոբ Արշակյանին ասաց, որ ավելի ճիշտ կլիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղափոխել մարզերից մեկը, օրինակ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք. «Այ դա կլինի սթարթափը, հերիք եղավ»։

Արշակյանը որևէ դիրքորոշում չհայտնեց, իսկ հետևի շարքում նստածներից մեկը հեգնանքով նախարարինին խորհուրդ տվեց՝ «ասա հա»։

Սասուն Միքայելյանը վրդովվեց. «Ո՞նց թե ասա հա, տեղը չե՞ս բերում»։

Նշենք, որ այս էպիզոդին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը որևէ կերպ չմիջամտեց»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։