Երբ այս նույն փաստաբաններից շատերը կանգնեցին Վահե Գրիգորյանի կողքին, այն ժամանակ լավն էինք, ճիշտ էինք, հիմա բոլորս դարձանք անխելք ու ազգի դավաճա՞ն. փաստաբան
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն, ով միացել է փաստաբանների՝ ի պաշտպանություն դատավոր Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությանը, ասաց, որ այս քայլին դիմել է, քանի որ պայքարում է անկախ դատական համակարգ ունենալու իր իրավունքի համար:
«Դատավոր Դավիթ Գրիգորյանին անձնապես չեմ ճանաչում, երբեք նրա մոտ գործ չեմ ունեցել, մտածում եմ՝ չեմ էլ ունենա, քանի որ իմ գործունեության ոլորտը Գյումրիի տարածքով է սահմանափակվում: Ես Դավիթ Գրիգորյանի պաշտպանությամբ չէ, որ այս պահին զբաղվում եմ, այլ պաշտպանում եմ իմ իրավունքը՝ ունենալու անկախ դատարան»,-ասաց Յայլոյանը:
Անդրադառնալով նախաձեռնությանը միացած փաստաբանների հասցեին հնչած քննադատություններին՝ Յայլոյանն ասաց՝ որևէ մեկն իրենց մեղադրելու իրավունք չունի. «Ես ազատ երկրում եմ ապրում, գոնե իրենք այդպես են ասում, որ դեմոկրատական երկիր է և ամեն մարդն իր կարծիքն ունենալու իրավունքն ունի:
Նախկինում ինչո՞ւ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չէին հարուցում, ինչո՞ւ քրեական գործը հարուցվեց այն ժամանակ, երբ ինքը, կոնկրետ անունը չեմ ուզում ասել, ոմն մեկին կալանքից ազատ արձակեց: Ինչո՞ւ: Իշխանությունների կողմնակիցների մեկնաբանությունները կարդացեք, գրում են՝ ճիշտ արեց, Քոչարյանին ազատողին պետք է բանտ նստեցնել: Սա խոսում է այն բանի մասին, որ բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Քոչարյանի համար է սա արվում, բայց ուղղակի մի մասն ասում է՝ լավ է արել, մյուս մասը՝ վատ է արել: Ես ասում եմ՝ սա անկախ դատարանի դեմ է, այսինքն՝ դատարանին ենթարկեցնելու միտում է: Այս մասին ես բազմիցս եմ ասել»:
Թամարա Յայլոյանն ընդգծեց՝ նախկինում էլ փաստաբանները հանդես են եկել նման նախաձեռնություններով: Նա նաև հիշեցրեց՝ երբ Շիրակի մարզի ոստիկանությունում իրեն սպառնացին, այդ ժամանակ փաստաբանները դարձյալ միավորվեցին, հանդես եկան նման նախաձեռնությամբ, շատերն էլ մեկնեցին Գյումրի:
«Սա խոսում է այն մասին, որ ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ անարդարություն է լինում, մենք համախմբվում ենք այդ փաստի դեմ: Դրանից բացի, այս նույն 108 փաստաբանների մեծ մասը ստորագրահավաք կազմակերպեց Վահե Գրիգորյանի համար: Այդ դեպքում՝ այն ժամանակ լավն էինք, ճիշտ էինք, խելացի էինք, հիմա բոլորս դարձանք անխելք, ազգի դավաճա՞ն: Այն, որ մենք այդ ժամանակ էլ կանգնած էինք արդար դատական համակարգ ունենալու կողքին, խոսում է այն մասին, որ մենք անաչառ ենք»,-նշեց Յայլոյանը: