Աշխարհ

02.08.2019 20:15


Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել (լուսանկար)

Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել (լուսանկար)

Կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանի նախկին կինը` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում, հայկական տարազ հագել ու լուսանկարվել իր ընտրյալի` Ալեքսանդր Սինյուշինի հետ։ Նա լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Քանի որ մենք լեռնեցի ենք... Հանգստյան օրեր՝ հայկական երանգներով: Արցախյան տարազներ: Շնորհակալություն նման հիշողության համար»,-լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել Գառնիից:

«Արարատը այսօր մեզ չերևաց, բայց մենք հաստատ գիտենք, որ նա այնտեղ է: Գառնի և Գեղարդ, հյուրընկալ Հայաստան: Շնորհակալ եմ այս ֆանտաստիկ հանգստի համար»,-լուսանկարը մեկնաբանել էր Ալյոնան:

Ալյոնա Խմելնիցկայան լուսանկարներ է հրապարակել նաև Գեղարդի վանքից: Դերասանուհին հրապարակումների տակ մանրամասն պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից յուրաքանչյուրի մասին:

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանն ու Խմելնիցկայան ամուսնացել էին 1993 թվականին, պաշտոնապես բաժանվել` 2014–ին։ Նրանք երկու դուստր ունեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը