Լրահոս

02.08.2019 13:58


Վեդիի ԲԿ-ում ծննդկան ու նորածին են մահացել

Վեդիի ԲԿ-ում ծննդկան ու նորածին են մահացել

Tert.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Վեդի քաղաքի բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:

Բժշկական կենտրոնում նախ մահացել է նորածինը, ապա բժիշկներին չի հաջողվել փրկել նաև 1990-ին ծնված ծննդկանի կյանքը:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացել է. «Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»:

Այս խորագրի վերջին նյութերը