ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մուբարաքի հրաժարականը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Եգիպտոսի նախագահի պաշտոնից Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին տեղեկությունը։
Նրա խոսքերով՝ Եգիպտոսի ժողովրդի ձայնը վերջապես լսելի դարձավ։
ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե Մուբարաքի հրաժարականը Եգիպտոսում առավել արագ և հիմնական փոփոխությունների ճանապարհ է բացում։
Թունիսում և Պաղեստինի տարածքում ևս շուքով տոնել են Մուբարաքի հրաժարականը։
Լիբանանում «Հզբոլահ»-ի ներկայացուցիչները Եգիպտոսի ժողովրդին շնորհավորել են «մեծ հաղթանակի» կապակցությամբ։
Իսրայելում էլ հուսով են, որ իշխանության փոփոխությունից հետո Կահիրեի հետ կնքած խաղաղության պայմանագիրն ուժի մեջ կմնա։