Լրահոս

02.08.2019 13:28


Շիրմաքարերը պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

Շիրմաքարերը պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի վրա մոմ կամ ինչ-որ հեղուկ է թափված:

Կարճ ժամանակ անց՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը