Աշխարհ

02.08.2019 17:26


Սիգարետների մնացորդների թունավոր նյութերն սպառնալիք են բնապահպանության համար. WSJ

Սիգարետների մնացորդների թունավոր նյութերն սպառնալիք են բնապահպանության համար. WSJ

Ծխած սիգարետների զտիչները, որոնցում զանազան թունավոր նյութեր են կուտակվել, լուրջ սպառնալիք են ներկայացնում բնապահպանության համար: Օգոստոսի 2-ին այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով այն հետազոտության արդյունքները, որը կատարվել Է մեկ օրվա ընթացքում՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, աշխարհի ավելի քան 120 երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ օրն Ocean Conservvancy International Coastal Cleanup կազմակերպության ակտիվիստները գետերի եւ օվկիանոսների ափերին հայտնաբերված կենցաղային թափոնների հաշվարկ են կատարել: Պարզվել Է, որ ամենից հաճախ այնտեղ գտել են պլաստիկե զտիչով սիգարետների մնացորդներ՝ ավելի քան 5,5 միլիոն հատ: Երկրորդ տեղում հայտնվել են զանազան մթերքների փաթեթվածքները (3,5 միլիոն), պլաստիկե ձողիկները (3,2 միլիոն), պլաստիկե ափսեները (1,9 միլիոն) եւ պլաստիկե շշերը (1,7 միլիոն):

«Հետազոտությունները վկայում են, որ ծխախոտի մնացորդները, որոնք հաճախ լցվում են քաղաքային կոյուղի, որտեղից դրանք հայտնվում են ջրավազաններում, կարող են խիստ թունավոր լինել ձկների համար»,-նշել Է թերթը: Վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերությունը՝ թերթը նշել Է, որ սիգարետների զտիչների քայքայման հետեւանքով շրջակա միջավայր են ընկնում շուրջ 7 հազար զանազան քիմիական միացություններ, որոնցից շատերը թունավոր են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը