Ստամբուլի խումբը այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին
Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի մամուլի ասուլիսի ժամանակ հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն հայտարարել է, որ Ստամբուլի մարզիկների խումբը չի մասնակցելու Արցախում կայանալիք Համահայկական խաղերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Հայկարամ Քարասուն հայտնել է, որ չմասնակցելու գլխավոր պատճառը խաղերի՝ Արցախում անցկացվելու հանգամանքն է, որը բարդ իրավիճակում է դրել ստամբուլահայ մարզիկների խմբին: Լավատեղյակ լինելով տարածաշրջանային հարցերում՝ հատկապես Արցախի խնդրի շուրջ Թուրքիայի դիրքորոշմանը՝ հանձնախումբը չի ցանկացել խնդիրներ ստեղծել մարզիկների համար: Իսկ մինչ այդ նրանք առանց խոչընդոտի մասնակցություն են ունեցել Հայաստանում անցկացված համահայկական ծրագրերին:
Քարասուն նաև նշել է, որ եթե իրենց խումբը մասնակցեր խաղերին, ապա մարզիկները հայ համայնքը ներկայացնելու էին ինը մարզաձևերում:
Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17-ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»: