Քաղաքական

02.08.2019 13:04

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի ԱԱԾ-ի որոշումը

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի ԱԱԾ-ի որոշումը

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը ապօրինի կնքելու դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ-ի որոշումը Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Նշենք, որ Մելքյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին։ Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նշենք, որ պաշտպանը վերաքննության կարգով բողոքարկել է նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Այս գործով դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։

Գերոգի Մելիքյանը նաև նշել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի դատավորի գործով քննիչի գործողություններին։ Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրդատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն։ Այս փաստն իր հայտարարությամբ արձանագրել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։