Լրահոս

02.08.2019 11:04


Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով Հովսեփ Էմինի փողոցի վերգետնյա կամրջից

Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով Հովսեփ Էմինի փողոցի վերգետնյա կամրջից

Օգոստոսի 1-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու, ով ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է հուզական ծանր վիճակում և ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով Հովսեփ Էմինի փողոցի վերգետնյա կամրջից:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ հոգեբանը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը