Քաղաքական

02.08.2019 09:29

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի. «Փաստ»

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմա­վորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Թերթի տեղեկություններով՝ այս գործըն­թացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավոր­ված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայ­տարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։ Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մե­խանիկական միացում։

Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մար­դիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։