Լրահոս

16.04.2010 16:14


Շավարշ Քոչարյան. «Համաձայնությունը կարող է լինել այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի բանակցությունները տանել փակուղի»

Շավարշ Քոչարյան. «Համաձայնությունը կարող է լինել այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի բանակցությունները տանել փակուղի»

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտել է վճռական փուլ՝ ասել է.

-Բաքուն ելնում է այն պատրանքներից, թե իր այլասերված մոտեցումներն ընդունվում են որպես բանակցությունների վճռական փուլ: Որպեսզի ամեն դեպքում մտնենք որոշիչ փուլ, կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։ Ադրբեջանն ամբողջությամբ պատրաստ չէ դրան։ Այսօր բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից 2007-ին ընդունված մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ էլ ընթանում են բանակցությունները։ Եթե Ադրբեջանը ցանկանում է առաջընթաց, ապա դրա համար բանակցությունները պետք է վիճելի հարցերի շուրջ լինեն, այլ ոչ թե խեղաթյուրելով փաստաթղթի էությունը՝ մերժի այն։ Համաձայնությունը կարող է լինել այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի բանակցությունները տանել փակուղի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը