Աշխարհ

01.08.2019 17:31


Բաթումի-Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի․ նա մահացել է

Բաթումի-Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի․ նա մահացել է

Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում հետաքննություն է տարվում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը