Բյուջեի ծախսերի թերակատարումը անցնում է 20 տոկոսից
Այս տարվա առաջին կեսին պետական բյուջեի ծախսերը էապես շեղվել են պլանավորվածից։ Դրանք թերակատարվել են ավելի քան 20 տոկոսով։
Բյուջեի կատարման հաշվետվության համաձայն, տարեսկզբի առաջին վեց ամիսներին ապահովվել է 758,5 մլրդ դրամի եկամուտ։ Փոխարենը կատարվել է ընդամենը 636,6 մլրդ դրամի ծախս։ Եթե բյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի նախատեսված ցուցանիշը գերազանցել են 6,6 տոկոսով, ապա ծախսերը կազմել են հազիվ 79,8 տոկոսը։
Սա նշանակում է, որ բյուջեն ձևավորելիս կառավարությունը պլանավորել է կատարել ծախսեր, որոնք սակայն չի արել։ Պատճառները կարող են տարբեր լինել` սկսած խնայողություններից, վերջացրած նախատեսված ծրագրերի դանդաղ ընթացքով կամ չիրականացմամբ։
Ցանկացած պարագայում` բյուջեի ծախսերի թերակատարումը բացասական երևույթ է։ Առավել ևս այս դեպքում, երբ փող կա, բայց կառավարությունը չի կարողանում այն ծախսել։
Ծախսերի համեմատ եկամուտների գերազանցման հետևանքով պետական բյուջեն դարձել է հավելուրդային։ Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի հավելուրդը հասել է 121,9 մլրդ դրամի։ Եվ սա այն դեպքում, երբ պիտի լիներ դեֆիցիտային է։

Աղբյուր` Փաստինֆո