Վրաստանը հնարավոր է հրաժարվի ադրբեջանական վառելիքից
Վրաստանի նավթ ներմուծողների միության գործադիր տնօրեն Վախտանք Իոբաշվիլին ասում է, թե Ադրբեջանը չի կարողանում վերազինել նավթարդյունաբերական գործարանները, ինչի հետևանքով առաջիկայում Վրաստանում դիզվառելիքի նորմերը բարձրացնելուց հետո հնարավոր է Ադրբեջանից այլևս չգնեն վառելիք։
«Ադրբեջանական վառելիքը միշտ ավելի մատչելի է, քան այլ երկրներից ներմուծած վառելիքը, սակայն Ադրբեջանը չի կարողանում հասցնել վերազինել գործարանները: Այդ պատճառով դիզվառելիքի նոր որակի ստանդարտները պետք է սկսեն գործել ոչ թե 2020, այլ 2021 թվականից»,-հայտարարել է Վախտանգ Իոբաշվիլին:
Վերջինս նաև հավելել է, որ եթե նոր ստանդարտներն ուժի մեջ մտնեն 2020 թվականից, ապա վրացական շուկայում Ադրբեջանին կփոխարինի Ռուսաստանը:

Աղբյուրը՝ aliq.ge