Քաղաքական

01.08.2019 16:00

Սասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. կայացավ զրպարտության գործով նիստը

Սասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. կայացավ զրպարտության գործով նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր` օգոստոսի 1-ին կայացավ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սասուն Խաչատրյանին՝ հերքել զրպարտության տեքստը։

Հայցվոր կողմը զրպարտություն է որակում Վահագն Հարությունյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները։

Խաչատրյանը, խոսելով նրա մեղադրանքի մասին ասել էր, որ «Մարտի 1–ի» գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցչի կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ:

Պատասխանող կողմը, սակայն պնդում է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են կոնկրետ գործի մինչդատական վարույթի ընթացքում:

News.am–ի հետ զրույցում պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Կոտոյանը նշեց, որ հայցվորի վկայակոչած արտահայտություններում որևէ խոսք չկա Վահագն Հարությունյանի վերաբերյալ։

«Այդ արտահայտությունները վերաբերվում են կոնկրետ քրեական գործի քննությանը։ Հայցվոր կողմը փորձում է ինչ–որ կերպ փոխկապակցել հարուցված քրեական գործը պարոն Խաչատրյանի արտահայտությունների հետ, սակայն Սասուն Խաչատրյանի արտահայտություններում որևէ ակնարկ չկա պարոն Հարությունյանի վերաբերյալ»,–ասաց նա։

Հայցվոր կողմը, սակայն համարում է, որ Սասուն Խաչատրյանը վարույթի մասնակից չէ՝ հետևաբար չէր կարող նման արտահայտություններ անել։ Այս հիմնավորման հետ պատասխանող կողմը նույնպես համամիտ չէ։

Նշենք, որ այս գործով արդեն մի քանի դատական նիստ կայացել է, սակայն պատասխանող Սասուն Խաչատրյանը չի ներկայացել դատարան։

Այսօրվա դատական նիստում հայցվոր կողմը ներկայացրեց իր հիմնավորումները, իսկ պատասխանողը՝ հայցի վերաբերյալ առարկությունները։ Կողմերը դատարանին ներկայացրեցին գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներ, ինչից հետո դատավորը հեռացավ՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու։

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։