Լրահոս

16.04.2010 15:38


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,որ «Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված' ս.թ ապրիլի  19-ին.

1. ժամը 10.00-19.00 կդադարեցվի'

Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների ջրամատակարարումը,

2.  ժամը 10.00 մինչև ապրիլի 20-ի ժամը 7.00 կդադարեցվի'

  • Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի, Շիրակի, Շարուրի, Արտաշիսյան փողոցների և հարակից տարածքների,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Շահումյանի 10-18-րդ փողոցների, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:

3. Իսկ Ավան վարչական շրջանում վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված' ապրիլի  19-ին ժամը 10.00 - 24.00 կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը