Հայաստանը նախաձեռնել է Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց
Հայաստանը նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթացը: Արտաքին գործերի նախարարությունը այս մասին արդեն ծանուցել է հանձնաժողովի քարտուղարությանը: Տեղեկությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին Արդարադատության նախարարությունից։
1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է:
Վենետիկի հանձնաժողովը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց երկու պատճառով: Նախ՝ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Մեկ շաբաթ անց հաղորդվեց, որ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողովին է դիմել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։
Ներկայացված երկու հարցերի վերաբերյալ էլ խորհրդատվական եզրակացություն միջազգային կառույցը դեռ չի ներկայացրել։