Տնտեսական

01.08.2019 10:10


Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան․ «Ժողովուրդ»

Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»–ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։

Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կեն­դանիների հաշվառման, համարակալ­ման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման հե­տեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան։

Այս խորագրի վերջին նյութերը