Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, ոչ իշխանական հատվածում վերադասավորումները թեժ աշնան կհանգեցնեն. Բենիամին Մաթևոսյան․ «Փաստ»
Ինչպես գրեթե ամեն տարի, 2019 թվականի ամառը ևս զերծ չէ թեժ աշնան վերաբերյալ դիտարկումներից։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ կան որոշ գործընթացներ, որոնք, ի վերջո, թեժ աշնան կհանգեցնեն։
«Թեժ աշունը պայմանավորված կլինի ոչ միայն քաղաքական վերադասավորումներով, այլև մի շարք խնդիրներով, որոնք իրենց հանգուցալուծումը պետք է ստանան հենց այդ ժամանակահատվածում։ Առաջին հերթին խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է, որը սեպտեմբերին պետք է ԱԺ օրակարգ մտնի։ Հիմա տեսնում ենք, որ իշխանական թևում կան մարդիկ, որոնք արդեն հայտարարում են կոնվենցիային դեմ քվեարկելու մասին։ Կան կարծիքներ, թե սա իշխանության տրոհման առաջին արարն է լինելու, բայց, ըստ իս, սա ոչ թե առաջին, այլ հերթական արարն է լինելու, որովհետև այժմ էլ ենք տեսնում, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ օրենսդիր մարմնում, շատ ավելի ադեկվատ են գնահատում երկրում ստեղծված իրավիճակը և այն, որ բարձրագույն իշխանությունը չի լուծում այն խնդիրները, որոնց լուծման ակնկալիքով մարդիկ 2018թ. ապրիլ-մայիսին դուրս էին եկել փողոց։ Հետևաբար, մի կողմից՝ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, իշխանության տրոհումը, մյուս կողմից՝ ոչ իշխանական հատվածում վերադասավորումները թեժ աշնան կհանգեցնեն»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ աշունն իսկապես թեժ է լինելու, և քաղաքական ուժերը դուրս են գալու պայքարի նոր շրջան։
Խոսելով ներկայիս փուլի մասին, դիտարկելով նաև գրեթե մեկուկես տարվա ճանապարհը՝ քաղաքագետն ընդգծեց. «Անցած տարվա իրադարձությունները ձևով իսկապես հեղափոխություն էին, իսկ բովանդակությամբ՝ իշխանափոխություն։ Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ մի տարածված ձևակերպում կար, ըստ որի՝ նախորդ իշխանությունները ձգտում են «մեկ օլիգարխի համակարգի» կայացմանը։ Այսինքն, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական համակարգը կախված լինի մեկ անձի որոշումներից։ Իշխանափոխությունից հետո այդ առումով իրականում բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Այսօր Հայաստանում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը մեկ մարդ է լուծում։ Պարզապես, եթե նախկինում այդ «մեկ օլիգարխի տնտեսության», «մեկ օլիգարխի համակարգի» կառուցումը հանրային լեգիտիմություն չուներ, ինչը խանգարող հանգամանք էր, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ ունի այդ հնարավորությունը։ Ավելին՝ եթե իշխանությունները նախկինում գոնե ֆորմալ առումով պահում էին իշխանության ճյուղերի որոշակի անկախություն, ապա այսօր այլ իրավիճակ է։ Ն. Փաշինյանը փորձում է ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև դատական համակարգը ևս սեփականաշնորհել։ Կան մարդիկ, որոնք այս ամենը ծափահարություններով են ընդունում՝ ասելով՝ այո, նախկինների հետ միայն այսպես պետք է պայքարել։ Սա դեռ աշխատում է, բայց այն պահին, երբ դատական համակարգում տեղի ունեցող այս անառողջ երևույթները ազդեն նաև շարքային քաղաքացիների վրա, պատկերը կփոխվի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։