Քաղաքական

01.08.2019 09:44

ՀՔԾ-ն փորձագետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյանի, նրա քարտուղարի եւ օգնականի համակարգիչներն ու կրիչները. «Ժողովուրդ»

ՀՔԾ-ն փորձագետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյանի, նրա քարտուղարի եւ օգնականի համակարգիչներն ու կրիչները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները։

Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկու­թյուն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։