Լրահոս

01.08.2019 09:38


Հուրգադայի խայտառակ դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ստուգումներ է սկսել տուրընկերություններում. «Ժողովուրդ»

Հուրգադայի խայտառակ դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ստուգումներ է սկսել տուրընկերություններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսիօ օդանավակայանում թողնելու խայտառակ դեպքից հետո Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։

ՏՄՊՊՀ-ից օրաթերթին հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։

Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում։

Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, սակայն նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:

Հավելենք, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը