Քաղաքական

01.08.2019 09:24

«Կենացները քաղցրանում են». դատաիրավական փոփոխություններին հայ փորձագետների մասնակցությունը նվազագույն է լինելու․ «Փաստ»

«Կենացները քաղցրանում են». դատաիրավական փոփոխություններին հայ փորձագետների մասնակցությունը նվազագույն է լինելու․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում են անհասկանալի գործընթացներ տեղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։

Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Ըստ մեր աղբյուրների, այդ գործընթացը իրականում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հետո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաեւ գործընթացի նախապատրաստական աշխատանքներն իրականացվելու են հիմնականում միջազգային տարբեր փորձագետների կողմից:

Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։ Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սակայն կարծես «կենացները քաղցրանում» են։

Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները. նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմնական թիրախներն ու ռազմավարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։