Թուրքիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահման
Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր կուտակել Սիրիայի հետ սահմանին։
Նախօրեի գիշերը 12 ռազմական մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկվել Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջան, որը սահմանից գտնվում է 45կմ հեռավորության վրա։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ զինվորները և զրահամեքենաները տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանին։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ եթե Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չհասնեն Սիրիայի հյուսիում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում, Անկարան միայնակ այն կստեղծի, ռազմական գործողություններ՝ սկսելով Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց ահաբեկչական է համարում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»