«Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»:
«Ժամը 16։00 դրությամբ՝ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է գրանցվել». Սուրենյան
Ժամը 16։00 դրությամբ՝ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ Սուրենյանը գրել էր.