Լրահոս

31.07.2019 16:39


Մահացած պտուղ և ԴՆՄ համախտանիշ. Երևանում 21-ամյա կինը մահացել է կեսարյան հատումից հետո

Մահացած պտուղ և ԴՆՄ համախտանիշ. Երևանում 21-ամյա կինը մահացել է կեսարյան հատումից հետո

Արեգունի գյուղից (Գեղարքունիքի մարզ) 21-ամյա կինը հուլիսի 30-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Արմենիա» ԲԿ գլխավոր վիրաբույժ Արսեն Գրիգորյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ կինն իրենց մոտ է ընդունվել ծանր վիճակում, բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել:

7-8-ամսական հղիությամբ կնոջը Երեւան են տեղափոխել հուլիսի 22-ին: Պտուղը մահացած էր, ու Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում նրան կեսարյան հատում են կատարել, որից հետո տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պացիենտի մոտ առկա էին ծանր շնչառական անբավարարություն (նա միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին) եւ արյան մակարդելիության հետ կապված լուրջ խնդիրներ. այսպես կոչված՝ ԴՆՄ համախտանիշ (Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ), պաթոլոգիա, որի դեպքում միկրոշրջանառության հունի անոթներում թրոմբներ են առաջանում՝ արյան անմակարդելիության հետ համակցված:

Նրա կյանքի համար բժիշկները մի քանի օր պայքարել են, բայց չեն կարողացել փրկել. կինը հուլիսի 30-ին մահացել է:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը