Լոռու մարզում վթարի ենթարկված հրշեջ ավտոմեքենան ձորից դուրս բերվեց 2 տանկի միջոցով
Երեկ՝ հուլիսի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողները անձնակազմի և հատուկ տեխնիկաների միջոցով գրեթե 8 ժամից ավելի հսկայական աշխատանքների արդյունքում կարողացել են հուլիսի 29-ին վթարի ենթարկված Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Isuzu մակնիշի ավտոմքենանան, որը գլխիվայր հայտնվել էր ձորում, դուրս բերեն այնտեղից։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մինչ այդ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները փորձել էին՝ ավտոմեքենան դուրս բերեին վերամբարձ կռունկների միջոցով, սակայն չէր ստացվել։ Ու փրկարարներին ու ոստիկաններին օգնության էին հասել պաշտպանության նախարարության ծառայողները։ Ավտոմեքենան ձորից դուրս բերվեց միայն 2 տանկի միջոցով։
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա Ահարոն Սարգսյանը իր վարած Isuzu մակնիշի 712 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սարգսյանը, ուղևոր Սպիտակ քաղաքի բնակիչ 38-ամյա Սիմոն Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։