Լրահոս

31.07.2019 15:28


«Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է. աղբն այնքան է մնում, որ առնետները մարդկանցից չեն վախենում». Մելիտա Հակոբյան

«Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է. աղբն այնքան է մնում, որ առնետները մարդկանցից չեն վախենում». Մելիտա Հակոբյան

Երեւանում ամենուր տարածված աղբի մեջ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կան, այսինքն՝ մարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նա պատմեց, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես մեկ ամիս մնալուց հետո աղբատարը եկել է աղբը հավաքելու. «Աղբը սեղմում էին, եւ պետք է տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս: Ես համոզված եմ, որ այդտեղ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կային, այսինքն՝ մարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Հեռաալուց հետո բնակիչներն սկսեցին իրենք մաքրել տարածքը, որովհետեւ ահավոր հոտ էր ընկել»:

Նրա խոսքով՝ Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է, եւ եթե աղբը այնքան է մնում, որ առնետները մարդկանցից չեն վախենում եւ կարող են անգամ կծել երեխաներին, Աստված մի՛ արասցե, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի:

«Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն՝ մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել»,-ընդգծեց Հակոբյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը