Փաշինյանը փորձում է փողոցի, իր ֆեյքերի միջոցով վերցնել դատական իշխանությունն իր անձնական վերահսկողության տակ․ Բաբայան
Նիկոլ Փաշինյանը փորձում է փողոցի, իր ֆեյքերի միջոցով վերցնել դատական իշխանությունն իր անձնական վերահսկողության տակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:
Բաբայանի խոսքերով, պարզից էլ պարզ է, որ փորձ է արվում դատական համակարգը դարձնել ծառա տարբեր տեսակի վրեժխնդրությունների համար. «Վերջին իրադարձությունները՝ կապված հայտնի դատավորի հետ, ցույց է տալիս, որ ընտրովի մոտեցում կա»:
Նախկին պատգամավորը նշեց, որ ամեն ինչ սկսվեց հենց այն օրը, երբ հասարակությունը լիարժեքորեն չգնահատեց Փաշինյանի կողմից կազմակերպված դատական համակարգի դեմ արշավը, երբ բացահայտ կոչ արեց շրջափակել դատարանները՝ դրա անունը դնելով ակցիա. «Այդ օկուպացիոն ակցիան դատական իշխանությունը նվաճելու, ենթարկեցնելու փորձ էր: Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ այս իշխանությունները միայն այդ դրվագի համար կոնկրետ պատասխանատվություն է կրելու, քանի որ որևէ մարմնի ղեկավար իրավունք չունի խոչընդոտելու դատավորի օրինական գործունեությանը: Դրան հաջորդեց Վահե Գրիգորյանի ուզուրպացիոն ելույթը»:
Բաբայանը վստահ է, որ գործադիրը և օրենսդիրը վերահսկելի դարձնելուց հետո Փաշինյանը փորձում է գրավել դատարանները, հետո դա անելու է մամուլի մասով:

Աղբյուրը՝ analitik.am