Աշխարհ

31.07.2019 17:53


Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված Է մահացել Ռուսաստանում

Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված Է մահացել Ռուսաստանում

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված ավելի քան 20 հազար ռուսաստանցի Է մահացել 2018 թվականին: ՄԻԱՎ-ից մահացությունը մեկ տարում աճել Է 2,2 տոկոսով: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է «ՄԻԱՎ-վարակի վերաբերյալ համաճարակային իրադրությունը Ռուսաստանում 2018 թվականին» զեկույցից, որը հրապարակվել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության Բնակչության տեղեկատվայնացման կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի կայքում:

«2018 թեականին ՄԻԱՎ-ախտահարումից մահացել Է 20 հազար 597 մարդ, ինչը կազմում Է 14 (դեպք) 100 հազար բնակչի հաշվով (2017 թվականին 20 հազար 45 մարդ, 13,7՝ 100 հազար բնակչի հաշվով, «մահացություն ՄԻԱՎ-ախտահարումից» ցուցանիշի աճը՝ 2,2 տոկոս): Նշվում Է, որ վերջին տարում հիվանդությունից մահացածների մեծ մասը 25-ից 55 տարեկան մարդիկ են (76,7 տոկոս, 2017 թվականին՝79,6 տոկոս)», –հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը