Լրահոս

31.07.2019 19:48


Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին մեկ ժամում հնարավոր կլինի տեսնել 1000-ից ավելի ասուպ

Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին մեկ ժամում հնարավոր կլինի տեսնել 1000-ից ավելի ասուպ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2019 թվականի օգոստոսի 10-ին, 11-ին և 12-ին հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:

Ասուպային հոսքի ժամանակ, որը նաև կոչվում է աստղաթափ, 1 ժամում կարելի է դիտել 1000-ից ավելի ասուպ:

Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:

Ասուպային հոսքի ժամանակ Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտիժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելովասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ աստղաթափեր անվանմամբ:

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկառավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում էՊերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույնփուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքումամենաակտիվ հոսքերից մեկն է:

Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք, չնայած շատ փոքր չափերին,նկատելի հետքեր են թողնում երկնքում:

Այս խորագրի վերջին նյութերը