Լրահոս

31.07.2019 13:45


Հրազդանի 47-ամյա բնակիչը դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել

Հրազդանի 47-ամյա բնակիչը դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել

Ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հուլիսի 30-ին` ժամը 12:05-ին, հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջևի երկաթյա խողովակին։ Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլուխը խփել խոտհնձիչ մեքենայի լիսեռին, ինչի հետևանքով մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը