Լրահոս

31.07.2019 12:21


Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը պոկվել է

Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը պոկվել է

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 30-ին՝ ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել եւ ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել եւ ընկել է շենքի տանիքին, իսկ մյուս մասը թուլացած է:

Փրկարարներն ամրացրել են թուլացած երկաթյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), իսկ պոկված մասը տեղափոխել են անվտանգ տարածք (մոտ 5 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը