Լրահոս

31.07.2019 12:19


Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 65 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 57.6 հա տարածք, ներգրավելով 75 մարտական հաշվարկ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 65 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 57.6 հա տարածք, ներգրավելով 75 մարտական հաշվարկ

Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, 300 քմ, 200 քմ, 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 2000 քմ, 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, 700 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ մոտ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 600 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 4 հա, Դիմիտրով գյուղում՝ մոտ 5000 քմ, Սուրենավան գյուղում՝ մոտ 200 քմ, Նորամարգ գյուղում՝ մոտ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 500 քմ, Արբաթ գյուղում՝ 14 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 200 քմ, Մերձավան գյուղում՝ 1000 քմ, Այգեշատ գյուղում՝ 6000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 700 քմ, Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ մոտ 1 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1000 քմ և 25 ծառ, 600 քմ, մոտ 7 հա բուսածածկույթ և 1000 քմ խոտածածկույթ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 600 քմ, Պռոշյան գյուղում՝ մոտ 1000 քմ, Կապուտան գյուղում՝ մոտ 5.5 հա, Նոր Գեղի գյուղում՝ մոտ 250 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 750 քմ և 200 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 1 հա, Խնածախ և Վաղատուր գյուղերի միջնամասում՝ 15 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 250 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը