Ինչո՞ւ են պատժում դատավոր Դավիթ Գրիգորյանին․ «Փաստ»
«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Դատավորի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կասեցվել են։ Բնականաբար, սպասելի էր, որ տարբեր մեկնաբանությունների առիթ էր դառնալու այս իրողությունը։ Շատերը, այդ թվում՝ փաստաբաններ, իրավաբաններ, վստահ են, որ տեղի է ունենում դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ իրավապահներն առանձնահատուկ ուշադրություն դրսևորեցին միայն այն բանից հետո, երբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին։
Ընդ որում՝ փաստաբանները նկատում են, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով։Իհարկե, նման մեղադրանքներն իրենց բնույթով շատ լուրջ են, երբ իրավապահներին կասկածում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Եվ ահա ՀՀ դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Ըստ այդ հայտարարության, 2018թ. սեպտեմբերի 14-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը, ներկա չգտնվելով ինչ-որ դատական նիստին համապատասխան դատարանի շենքում, բոլորովին այլ վայրից նիստերի քարտուղարի օժանդակությամբ անձնական դրդումով կազմել է տվել կեղծ արձանագրություն, որ իբր նույն օրը դատական նիստ է արել, բայց նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի եւ դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր։
Ըստ դատախազության, դատավորը, փաստացի, պաշտոնական կեղծիք է թույլ տվել։ «Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը եւ նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն»,– ասված է դատախազության հայտարարության մեջ։
Պետք է նշել, որ ամենասկզբում, երբ դեռ հայտնի չէր, թե ինչում է մեղադրվում դատավորը, թվում էր, թե շատ լուրջ հանցագործությունների մեջ է մեղադրվում, բայց, ինչպես իրավաբաններն են նկատում, գործ ունենք թղթաբանական մի կազուսի հետ, որը Հայաստանի դատարաններում ամեն օր է տեղի ունենում, հատկապես երբ դատավորները ծանրաբեռնված են լինում և ֆիզիկապես ի վիճակի չեն հասցնել քննել բոլոր գործերը։ Ինչևէ, կա կոնկրետ մեղադրանք, կան դատախազության պարզաբանումներ։
Հիմա փորձենք հասկանալ իրավաբանների տեսակետը, ովքեր համոզված են, որ այս ամենը հեռու է իրավական գործընթաց լինելուց։ Բազմաթիվ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Նրանք պնդում են, որ Հայաստանում փաստացի չի գործում օրենքի այն կարգավորումը, ըստ որի՝ «բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում», հետևաբար, ըստ նրա, այստեղ չի կարող լինել «անձնական դրդում», ինչպես պնդում է դատախազությունը։
«Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը։ Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն կամ անգամ կարգապահական խախտում։
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն հանրորեն վտանգավոր այն արարքը, որը ներկայացնում է հասարակական վտանգավորություն ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս է պատճառել։ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ»,– մասնավորաբար նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը և սրանից անում է հետևություն, որ «իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ «պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մյուս դատավորներին»։
Այսպիսով՝ անգամ երբ դատախազությունն ու փաստաբանները խոսում Են զուտ իրավական բառապաշարով, միևնույն է, տպավորություն է, որ այս իրավիճակը չէր լինի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը։ Հետաքրքիր է, թե ինչու հենց հիմա հիշեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից պաշտոնական կեղծիք անելը, երբ այն տեղի է ունեցել դեռ անցած տարի»։

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ»-ում։