Քաղաքական

31.07.2019 11:24


ԼԳԲՏ համայնքին իրավական դաշտում արտոնություննե՞ր կտան․ «Ժողովուրդ»

ԼԳԲՏ համայնքին իրավական դաշտում արտոնություննե՞ր կտան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Մի կողմից ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից, նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նա­խագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն նախագծերի ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը «խտրականության» ձեւակերպման տակ։

Այլ կերպ ասած՝ փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի ներքո մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել։ Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է «խտրականությունը գործո­ղություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմանը, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծա­գումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրա­մասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալա­կան բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։

Եւ հիմա հարց է առաջանում՝ իսկապե՞ս այս օրենքը իրավական դաշ­տում արտոնություններ կտա նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն՝ ԼԳԲՏ համայնքներին։ Օրինակ, կարող է մի իրա­վիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չընդունեն համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ գործատու­ին եւ ասել՝ խտրականություն են ցույց տվել իր նկատմամբ եւ աշխատանքի չեն ընդունել։

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

Այս խորագրի վերջին նյութերը